Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցների անհանգստությանը՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական տեղեկատուներում պատկերված քարտեզում ներառված է Արցախը, հաղորդում է Minval.az-ը:
Ինչպես նշվում է, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանատները հետաքննում են այդ հարցը: Խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը խեղաթյուրող» փաստերը վերացնելու համար իրենք դիմելու են ԵԱՏՀ քարտուղարությանը: Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ն կառույցում ընդգրկված իր գործընկերներին հայտնել է այդ հարցով իր մտահոգության մասին։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016-2018 թթ. պաշտոնական տեղեկատուներում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է որպես Հայաստանի Հանրապետության մաս:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը