Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին մեզանում ձևավորված ներքաղաքական վիճակի վերաբերյալ, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ:
Վարչապետի կողմից հասարակությանը սև և սպիտակի բաժանումը քաղաքագետը դիտում է ճանապարհ հասարակության տարբեր շերտերին ներհասարակական անտագոնիզմ տանելու, ինչը կարող է դառնալ քաղաքացիական բախումների պատճառ:
Ժամանակին ԱԺ արտահերթ ընտրությունների չկազմակերպելը նախկին պատգամավորը դիտում է վարչապետի կողմից պետական շահի ստորադասումը սեփական կուսակցական շահին:
Մանրամասն՝ Ռուբեն Հակոբյանի գրասենյակի տարածած տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը