ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրությանը, նշեց՝ մեր երկրում իրավական անվտանգությունը կոտրված է:
«Սա շատ վտանգավոր և մտահոգիչ երևույթ է երկրի համար, ինչ վերաբերում է կոնկրետ հանգամանքներին, ես դրան կանդրադառնամ ավելի ուշ, բայց երկրում իրավական անվտանգությունը ոչ թե վտանգված է, այլ կոտրված»,-ընդգծեց նա։ Գևորգ Կոստանյանը հավելեց, որ այս հարցով պատրաստվում է նաև ասուլիս հրավիրել, այս պահին այլ մեկնաբանություն չի կարող տալ, շտապում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը