12 09 2018

Անպատկերացնելու մի երևույթ է տեղի ունեցել, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել. Արա Բաբլոյան

Անպատկերացնելու մի երևույթ է տեղի ունեցել, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ է համարում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը:

«Շատ մտահոգիչ է, անպատկերացնելու մի երևույթ է տեղի ունեցել, որ կարելի է ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել: Դա մեզ համար մի աննախադեպ իրավիճակ է ստեղծել, ինչ վերաբերում է մնացածին, պետք է անդրադառնալ այդ հարցին օրենսդրությամբ սահմանված կարգով և Սահմանադրությամբ: Այնպես որ բոլոր առաջարկները, որոնք հնչեցին թե երեկ հայտարարությունների ժամին, թե այս ընթացքում, այդ ամենը կանոնակարգված է Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով»,–նշեց նա։

ԱԺ նախագահը հրաժարվեց մեկնաբանել այն երևույթը, երբ դատավորը զանգում է ԱԱԾ տնօրենին.

«Եթե հարցը պետք է քննարկվի, պարզաբանվի, ապա թույլ տվեք, որ դա տեղի ունենա ոչ թե մեկ անձի կողմից, այլ համապատասխան օրենքների համաձայն»։

Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխներին նկատմամբ ռեյդեր անելու, բոլորին պառկեցնելու հայտարարության մասին հարցին անդրադառնալով, նա ասաց.

«Ես մի անգամ հանդես եմ եկել: Մենք մեր քայլերը պետք է իրականացնենք 4 ուղղությամբ՝ երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, մեր բնակչության բարեկեցության բարելավման եւ ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման։ Այսինքն՝ որևէ նահանջ ինձ համար անընդունելի է»,–եզրափակեց Արա Բաբլոյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ