ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին այնքան էլ չի համոզել Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը։ Henaran.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը գնահատելով վարչապետի ելույթը ասաց՝ մեծ ցանկության դեպքում էլ այն դժվար է ելույթ անվանելը. «Փաշինյանը փոխարենը խոսի գաղտնալսման մտահոգիչ բովանդակության մասին, սպառնում է աջ ու ձախ՝ հերթական անգամ հասարակությունը բաժանելով սև և սպիտակի։ Ուշադիր եղեք. այս ամենն ասում է վարչապետը,-նշեց նա և հավելեց,-Մի բան հստակ է՝ մեր երկրում Փաշինյանի շուրթերով հայտարարվեց պետական տեռորի սկզբնավորման մասին»։
ԱԺ փոխնախագահը չի ստացել իրեն հուզող հարցերի պատասխանը. «Եվ ամենակարևորը՝ ես Փաշինյանից չստացա իմ մտահոգիչ հարցերի պատասխանը, թե ինչ իրավունքով է իրավապահ մարմնի ներկայացուցիչը նշում, որ Դուք տեղյակ եք և ասել եք փակել։ Ո՞ր իրավունքով է իմ երկրի իրավապահ մարմնի ղեկավարներից մեկը ասում երկու օր կնստի, ցուցմունք կտա և այլն,-շեշտեց նա հարց ուղղելով Փաշինյանին,-եթե Դուք լինեիք ընդդիմադիր գործիչ և նշված բովանդակությամբ գաղտնալսում լիներ, Դուք ի՞նչ կանեիք։ Հուսով եմ կբարձրացնեք նույն այն հարցերը՝ ինչ ես եմ բարձրացնում ձեր առջև»,-եզրափակեց նա։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Henaran.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը