08 09 2018

Թրամփը սպառնում է չինական ապրանքներին ևս 267 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել

Թրամփը սպառնում է չինական ապրանքներին ևս 267 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարությունը մտադիր է Չինաստանից բերված ապրանքների վրա 267 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը, գրում է Известия-ն։

«Ես Չինաստանի հետ կոշտ կվարվեմ, որովհետև ես պարտավոր եմ այդպիսին լինել»,- Թրամփի խոսքը մեջբերել է գործակալությունը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են կարճ ժամկետներում ապրանքների ցանկում 267 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող 50 մլրդ դոլարի մաքսատուրքերին։

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը շարունակվում է ամառվանից՝ այն բանից հետո, երբ ուժի մեջ մտան երկրների միջև փոխադարձ բարձրացված մաքսատուրքերը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ