04 09 2018

ՌԴ-ում պատգամավորի ամեն 50-րդ թեկնածուն դատված է եղել

ՌԴ-ում պատգամավորի ամեն 50-րդ թեկնածուն դատված է եղել

Ռուսաստանի տարածաշրջաններում պատգամավորի 52.2 հազար թեկնածուներից գրեթե 1200-ը գրանցվելիս հաղորդել է իր դատվածության մասին։ Այս մասին գրում է РБК-ն՝ վերլուծելով «Ընտրություններ» Պետական ավտոմատացված համակարգի տվյալները:

«Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչների թվում դատվածության մասին հաղորդել է թեկնածուների 1․5%-ը՝ շուրջ 400 մարդ։ Ամենաշատ դատված թեկնածուներն ինքնաառաջադրվածների թվում են՝ շուրջ 4․6%՝ մոտավորապես ամեն 20-րդ թեկնածուն։ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության և «Յաբլոկո»-ի թեկնածուների թվում դատվածություն ունի ամեն 30-րդը։

Դատվածություն ունեցող թեկնածուների 21․7 տոկոսը հայտնել է՝ ազատազրկվել են գողության համար, 9․6 տոկոսը՝ ծեծի և առողջությանը դիտավորությամբ վնասելու, 8․7 տոկոսը՝ խուլիգանության, 7․3 տոկոսը՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների 6․2 տոկոսը՝ խարդախության համար։

Թեկնածուներից 5-ը հայտնել է, որ դատվել են ընտրակեղծարարությունների համար, նրանցից երկուսին թույլատրել են մասնակցել առաջիկա ընտրություններին: Հանցագործությունների թվում կա նաև պատանդառությունը։ Պատանդ վերցնելու համար դատված թեկնածուն գրանցվել է Ուլյանովսկի մարզում:

ՌԴ-ում սեպտեմբերի 9-ին կընտրվեն տարածաշրջանային և համայնքային մակարդակի 3700-ից ավելի պատգամավորներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ