03 09 2018

Տապալված ընտրությունների մասին գուժող 3 փաստ՝ Անդրիաս Ղուկասյանից

Տապալված ընտրությունների մասին գուժող 3 փաստ՝ Անդրիաս Ղուկասյանից

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր մտահոգություններնը Երևանի առաջիկա ավագանու ընտրությունների վերաբերյալ։

Իր մտահոգությունները նա հիմնավորել է հետևյալ փաստերով.

«Փաստ  1-ին՝ Տիգրան Մուկուչյանը շարունակում է ղեկավարել ընտրական համակարգը։ 

Փաստ 2-րդ՝ Սերժ Սարգսյանը նշանակել է 475֊ից 262 տեղամասային ընտրական հանձնաժողովի ղեկավարներին։

Փաստ 3-րդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն հայտարարում է, որ իրենց հաղթանակը երաշխավորված է։

Փաստ 1-ին + Փաստ 2-րդ + Փաստ 3-րդ = տապալված ընտրություններ։

Դժվար է պատկերացնել սրանից ավելի մեծ վնաս Հայաստանի ժողովրդավարության համար»,- գրել է Անդրիաս Ղուկասյանը։

Նշենք, որ քաղաքապետի՝ «Երևանի հանրություն» նախաձեռնության կողմից առաջադրված թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն Անդրիաս Ղուկասյանի կինն է։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ