03 09 2018

Մոսկվան ուշադիր հետևում է վարչապետ Փաշինյանի ընտրվելուց հետո երկրում տեղի ունեցող իրադարձություններին

Մոսկվան ուշադիր հետևում է վարչապետ Փաշինյանի ընտրվելուց հետո երկրում տեղի ունեցող իրադարձություններին

Փաշինյան-Պուտին հանդիպումը նախատեսվում է մոտ ժամանակներս: Այս մասին երկուշաբթի հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առաջ ելույթ ունենալու ժամանակ, փոխանցում է  tass.ru-ն:

«Կարևոր է տեսնել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրի զարգացման հեռանկարը: Մենք անտարբեր չենք այն հարցին՝ ինչպես է նման իրավիճակում պետությունը կատարելու ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները»,- ասել է ՌԴ անրտգործնախարարը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանում «եռացող» իրավիճակը, բայց դա այդ երկրի ներքաղաքական խնդիրն է:

«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ հետաքննվում են 10-ամյա վաղեմության  դեպքեր, կատարվում են ձերբակալություններ: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի ու Սահմանադրության վրա ու հնարավորինս արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,-ասել է Լավրովը:

Նախարարն ասաց, որ Մոսկվան հետաքրքրված է նրանով, որ այն երկրներում, որոնց հետո Մոսկվան ունի դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններ, ներքաղաքական գործընթացները հիմնված լինեն Սահմանադրության վրա, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ լինեն:

«Դա այն ամենն է, ինչ մենք փորձում ենք անել մեր ինտեգրացիոն տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի, իսկ անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի միջոցով»,-շարունակել է Լավրովը:

Լավրովը ևս մեկ անգամ շեշտել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է վարչապետի ընտրվելուց հետո տեղի ունեցող իրադարձություններին, սակայն երկրի ներքին գործերին միջամտելուն միտված որևէ քայլ չի նախաձեռնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ