ՀՔԾ պետի ճեպազրույցից տպավորություն է ստեղծվում, թե դարի քրեական գործն է հարուցվել, որը բոլորի համար տիեզերական նշանակություն ունի: Այս մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, քաղաքագետ Գառնիկ Իսագուլյանը:
Նա նշեց, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ նախկին նախագահների հետ, քննարկում ներքաղաքական իրավիճակը:
Իսագուլյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հանդիպում կազմակերպել ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հետ:
Իսագուլյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված բիզնեսներին և նրան վերագրվող ունեցվածքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը