Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը չի մեկնաբանել Ադրբեջանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն հնարավոր անդամակցության մասին հարցը։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը։
Հաջիևը հաղորդել է, որ այս պահին հարցի մասին որևէ լրացուցիչ մեկնաբանություն չկա։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով պաշտոնական Երևանի այն մտադրությանը, որ Ադրբեջանի անդամակցության դեպքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը, նշել է․ «Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրը չէ, կան նաև այդ կազմակերպության այլ անդամ երկրներ»։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն ասել էր, որ «եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը