30 08 2018

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. Վրաստանի վարչապետ

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. Վրաստանի վարչապետ

Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և դա մեծ ձեռքբերում է։ Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվող վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդել է վրացական Առաջին ալիքը։

Բախտաձեն ընդգծել է տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտների նախագծերի հարցում գրանցած հաջողությունները և նշել է, որ այդ առումով մեծ ներուժ կա։ «Սպասվում է, որ այս տարի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կմոտենա 1 միլիարդի, սակայն կարծում եմ, որ սա դեռ ներուժի ամբողջական յուրացումը չէ», - ասել է Բախտաձեն՝ վստահություն հայտնելով, որ  առաջիկա 2 տարիներին հնարավոր կլինի 50-60 տոկոսով առանց խոչընդոտների մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը։

«Մեր մեծ նախնիները հարաբերություններում այնպիսի հիմք են դրել, որ դրանք ամրապնդելն ու հզորացնելը մեզ համար շատ հեշտ է», - նշել է Վրաստանի վարչապետը։

 

Ալիևն իր հերթին նշել է, որ Բախտաձեի այցն ապացուցում է՝ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ