Ուկրաինայի կառավարությունը Ղրիմի կամրջի պատճառով նոր պատժամիջոցներ է պատրաստել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ենթակայության տակ չգտնվող տարածքների հարցերով նախարարության մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն։
Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է իրավաբանական 19 անձանց, որոնք առնչություն ունեն Կերչի նեղուցի կամրջի շինարարության հետ։ Ուկրաինայի կառավարության կողմից առաջարկված քայլերը կոչված են «Եվրամիության և ԱՄՆ-ի երկրների հետ այդ ընկերությունների տնտեսական հարաբերությունները սահմանափակել կամ դադարեցնել»։
Նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ծրագիրը փոխանցվելու է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի դիտարկմանը։
Նախորդ շաբաթ Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկն ուկրաինական հատուկ ծառայություններին հորդորել էր ոչնչացնել Ղրիմի կամուրջը, իսկ այդ հարցում օգնություն ստանալու համար դիմել «Կովկասի դաշնակիցներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը