Ռուսաստանի Դաշնությունը կպատասխանի ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցներին փոխադարձության սկզբունքով։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրորվը «Правда» թերթի հետ զրույցում, հաղորդում է Korrespondent.net-ը։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է․ «Չնայած երկխոսության պատրաստակամության մասին ամերիկյան կողմի հավաստիացումներին, մենք դեռևս բախվում ենք ոչ բարյացակամ քայլերի, որոնք սրում են առանց այդ էլ խրթին իրավիճակը: Օգոստոսի 8-ին հայտարարվեց հակառուսական նոր պատժամիջոցների մասին`«Սկրիպալների գործին» մեր ենթադրյալ ներգրավվածության առիթով։ Եվ մեզ սկսեցին սպառնալ ճնշման հետագա ուժեղացումներով, եթե չհամոզենք ԱՄՆ-ին, որ այլևս քիմիական և կենսաբանական զենք չենք օգտագործի: Նման պահանջներին դժվար է լուրջ վերաբերվել: Դրանք տարօրինակ են, եթե հաշվի առնենք, որ մենք, ի տարբերություն ԱՄՆ-ի, ամբողջապես ոչնչացրել ենք մեր քիմիական զինանոցը: Դա հաստատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից»:
ԱԳՆ Սերգեյ Լավրովը հավելել է, որ ՌԴ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելու փորձերը անհեռանկարային են: «Միաժամանակ մենք շարունակում ենք բաց լինել Վաշինգտոնի հետ նորմալ, փոխադարձ հարգանքի, միմյանց հետաքրքրությունների վրա հիմնված հարաբերությունների համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը