23 08 2018

Ինչպե՞ս է Թրամփը գլուխ հանում նախագահի աշխատանքից

Ինչպե՞ս է Թրամփը գլուխ հանում նախագահի աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է այն մասին, թե ինչպես է գլուխ հանում նախագահի աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru-ն։

Թրամփի խոսքով՝ ինքը սովոր է, որ իր շուրջ հակասական իրավիճակներ են ստեղծվում։ Նա ընդգծել է, որ միշտ հաջողության է հասել ու հաղթել՝ չնայած սկանդալներին և կոնֆլիկտային իրավիճակներին։

Թրամփն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ում գործերն ավելի լավ են, քան երբեք։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում տնտեսական ցուցանիշները։ Բացի այդ, Թրամփն իր քարտուղարության աշխատակիցների աշխատանքը «հրաշալի» է գնահատել։

Իսկ թվիթերյան իր էջում Թրամփը պատմել է գործած «միակ սխալի» մասին: «Միակ բանը, որում ես սխալվել եմ, 2016թ. նախագահական ընտրություններում հաղթելն էր, երբ բոլորը սպասում էին, որ հաղթելու են խարդախ Հիլարի Քլինթոնն ու դեմոկրատները: Խնդիրն այն էր, որ նրանք մոռացել էին քարոզարշավ անցկացնել մի շարք նահանգներում»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Նախագահ ընտրվելուց հետո շատերը Թրամփին մեղադրում են Կրեմլի հետ կապեր ունենալու ու այդ կապերի շնորհիվ հաղթելու համար: ԱՄՆ-ում «ռուսական միջամտության» գործով հետաքննություն է ընթանում։ Վերջերս Թրամփը պահանջել էր երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսից վերջ տալ «ռուսական միջամտության» գործով «ամոթալի» հետաքննությանը, քանի որ այն վարկաբեկում է ԱՄՆ-ն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ