ՀԱՊԿ քարտուղարությունում քննարկել են մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի իրավական ձևակերպման մասին փաստաթղթերի փաթեթը փոխանցվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի քննարկմանը։ Այս մասին տեղեկացրել է EaDaily.com-ը։
Քննարկումներին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի նախարարությունների ներկայացուցիչներ:
Ներկայումս ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը