21 08 2018

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին կործանիչը

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին կործանիչը

Իրանը ներկայացրել է նոր Kowsar կործանիչը, որը մշակվել և արտադրվել է հանրապետության տարածքում։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Tasnim գործակալությանը։

Ինքնաթիռի ներկայացումը, որը նվիրված է եղել Իրանի պաշտպանական արդյունաբերությանը, տեղի է ունեցել երկրի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ։

Գործակալության տեղեկություններով՝ կործանիչը չորրորդ սերնդի ռեակտիվ ռազմական ինքնաթիռների դասին է պատկանում և ունի բալիստիկ կարգավորումների համակարգչային համակարգ և բազմանպատակ ռադար։

Հաղորդվում է, որ սա առաջին ինքնաթիռն է, որն ամբողջությամբ մշակվել և արտադրվել է Իրանի տարածքում։ Նոր կործանիչը ներկայացվել է Իրան-ԱՄՆ գերլարված հարաբերությունների ֆոնին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ