ԵԱՀԿ-ում Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց չի քննարկվել։ Այս մասին հայտնել է Trend գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
Գերատեսչությունը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերաբերվում հակամարտության գոտու սահմաններից դուրս տարածքում մոնիթորինգի անցկացման հավանականությանը, հաղորդել է․ «Ներկա պահին ԵԱՀԿ հարթակներում տվյալ հարցը չի քննարկվում»։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հաղորդել էր, որ ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակ՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը