17 08 2018

Երկրորդ նախագահը՝ Արցախյան հարցում նոր իշխանության դիրքորոշման մասին



«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց Արցախյան հարցում նոր իշխանության քաղաքականության և Հայաստանի իշխանությունների ունեցած վստահության մասին:

Մանրամասն՝ տեսանյութում և սղագրության մեջ:

 

- Ընդունենք-չընդունենք, ներկայիս իշխանությանը՝ հանձինս վարչապետ Փաշինյանի, ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում, և վաղը երևի օրինակը կլինի, որ հանրքպետության հրապարակում մեծաքանակ հանրահավաք կլինի:

- Թող հանրահավաքում հավաքվի 100 հազար մարդ: Դա ճնշող մեծամասնություն չէ: Հնարավորություն տանք ուրիշ կարծիքների, ուրիշ մարդկանց, որ չեն ընդունում այս մոտեցումը, հնչեցնել իրենց կարծիքը, ինչի՞ց են վախենում:

Եթե դուք ասում եք մեծամասնություն է 100 հազարը, Հայաստանում այսօր ամենաշատը 190 հազար մարդ պետք է լինի: Կարծում եմ, որ այդպես չէ: Էն գլխից դուք արդեն ընդունել եք մի քանի թեզ, որն իրականությանը չի համապատասխանում:

Այսօր կա մի զանգված, որը շատ ակտիվ է, բայց դա չի նշանակում, որ այդ զանգվածը մեծամասնություն է: Այդ զանգվածն այքան ակտիվ է և ագրեսիվ, որ չի թողնում ուրիշներին խոսել: Չեն թողնում, որ ուրիշները հնչցնեն իրենց ձայները, և ես դիմում եմ այդ ուրիշ մարդկանց՝ լինել ավելի համարձակ, իրենց ձայնն իրենք իրավունք ունեն հնչեցնելու և իրավունք ունեն մասնակցելու քաղաքական կյանքին:

- Դաշտը թողել են հեղափոխություն արած մարդկանց, և Ձեր հիշատակած կարծիք չլինելը՝ հիմա Ղարաբաղի հարցով է, գրեթե կարծիք չի հնչում: Վարչապետ Փաշինյանն առաջին օրերին ասաց, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինքը չի ստացել Արցախի լիազորությունը, որ Արցախի փոխարեն բանակցի: Ձեր գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակը՝ Արցախյան բանակցությունների և Արցախի մթնոլորտի:

- Դժվար է ինձ դա գնահատել: Պարզ է՝ ինչ կատարվել է Հայաստանում, որոշ չափով ազդեցություն է ունեցել Ղարաբաղում: Եվ այդ իրադարձություններին արձագանքեց նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Չեմ կարծում, որ լրիվ նույն գործընթացներն են, որովհետև Ղարաբաղի իրավիճակն էապես տարբերվում է Հայաստանի իրավիճակից, բայց որոշ նմանություններ, իհարկե, այստեղ կան: Չեմ ուզում որակումներ տալ, քանի որ նաև էս վերջերս չեմ եղել Ղարաբաղում և իրականաում դժվար է գնահատել: Միգուցե պետք է հանդիպել Բակո Սահակյանի հետ, ուրիշների հետ՝ առաջին ձեռքից հասկանալուի համար՝ ինչ է այնուամենայնիվ կատարվում:

- Ձեր հարցը երևի վերաբերում է ներքաղաքական վիճակին:

- Ներքաղաքական իրավիճակին ընդհանրապես և նաև Ղարաբաղյան բանակցություններին, որովհետև ասում են՝ եթե դուք խոսում եք ճակատում լարվածության մեծացման մասին, դա ուղղակի ֆիկցիա է, այդպիսի բան չկա, ուղղակի փորձում եք հանրության ուշադրությունը շեղել: Դուք, որ տարիներ շարունակ եղել եք բանակցային պրոցեսում՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, ներկայիս մթնոլորտը՝ ճակատից սկսած մինչև դիվանագիտություն, ի՞նչ վիճակում է:

Բավաական պրոբլեմային է: Չի կարող Հայաստանի առաջին դեմքն ուղղակի մի կողմ քաշվել ու ասել՝ ես գործ չունեմ, լվանում եմ ձեռքերս... Չի կարող դա:

Դուք կտեսնեք, որ գնալու է բանակցելու և այդպիսի հայտարարություն արդեն արել է: Դա գալիս է անփորձությունից և գալիս է նրանից, որ լավ չէին պատկերացնում՝ ինչ է այդ գործընթացը, ինչ է նշանակում բանակցային գործընթացից հրաժարվելը և դրա հետևանքները: Ամենից վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը. դա պարզ ճշմարտություն է: Եթե դու հրաժարվում ես բանակցել և ընդհանրապես չկան բանակցություններ, ուրեմն պատերազմը միակ լուծումն է: Անփորձությունից է գալիս:

Ընդդիմության շատ կարևոր ֆունկցիան է՝ հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք: Եթե ուզում ես մի բան սովորել, պետք է շփվես մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մի տեղ միշտ հավաքվում են նույն մտածողությունն ունեցող մարդիկ, մեկը մեկից ոչ մի բան չի սովորելու: Դու պետք է ուրիշ կարծիք լսես:

- Դուք պատրա՞ստ եք առնվազն Ղարաբաղյան օրակարգով Նիկոլ Փաշինյանի հետ խոսել՝ որպես տարիների փորձառություն ունեցող:

- Իհարկե՝ պատրաստ եմ: Ե՞րբ եմ ես խուսափել բանակցություններից, երբեք չեմ խուսափել, այդ համարձակությունը պետք է ունենաս գնաս, քո վրա վերցնես պատասխանատվությունը և փորձես հաջողության հասնել, ոչ թե նապաստակի պես փախչել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ