16 08 2018

ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահները կհանդիպեն

ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի նախագահները կհանդիպեն

Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին կհանդիպեն Թեհրանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Եռակողմ հանդիպման անցկացման հնարավորությունը մշակվում է, կան համապատասխան ուրվագծեր: Այն բանից հետո, երբ երեք նախագահների գրաֆիկը վերջնականապես կհամաձայնեցվի դիվանագիտական ճանապարհներով, մենք կհաղորդենք»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Հանդիպմանը կքննարվի Սիրիայում տիրող իրավիճակը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ