14 08 2018

Հայաստանը սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

Հարցին, թե չի սկսվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուների փոփոխման գործընթացը պաշտոնակատարը նշեց, որ դեռ քննարկումնների փուլում են. «Մենք միայն սկսել ենք փոփոխման գործընթացը: Հայաստանը, նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, ինչպես նաև երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնական գործունեության անխափանությունը, նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ ։ Մնացած հարցերը ՀԱՊԿ շրջանակներում ենթարկա են քննարկումների։ Ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հաստատվեն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից»։

Հարցին,թե արդյո՞ք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է, նա այսպես պատասխանեց. «Ըստ ՀՀ օրենքի՝ Հայաստանում պետական բարձր պաշտոն չի կարող զբաղեցնել այլ երկրի քաղաքացին։ Յուրի Խաչատուրովի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ, գրավոր դիմում ներկայացրեք, կփորձենք 5 օրվա ընթացքում պատասխանել։ Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ