09 08 2018

Դավիթ Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մարտի մեկի մասին

Դավիթ Տոնոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և մարտի մեկի մասին

«Այս փուլում տեղյակ չեմ, թե ՀԱՊԿ-ում ինչ տրամադրվածություն կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցում»,-լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք որևէ թեկնածուի անուն հայկական կողմը շրջանառում է, պաշտպանության նախարարն ասել է.«Դեռ չի քննարկվել, այս պահին Յուրի Խաչատուրովը շարունակում է պաշտոնավարել, բայց ինչպես հայտարարվել է, կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել, որից հետո կլինի թեկնածուի առաջադրման գործընթաց»:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք կիսում է գնահատականը, որ 2008թ-ի մարտի 1-ին ռազմական հեղաշրջման փորձ է արվել, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանել է՝ համապատասխան գնահատականը կտա դատարանը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ