Վերջին շրջանում մամուլում ու համացանցում դժգոհություններ են լինում ՊԵԿ-ում կադրային քաղաքականությունից: Aravot.am-ի տեղեկություններով՝ այդ քննադատություններն իրենց արձագանքն են ստանում՝ ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ են լինելու՝ հատկապես մաքսային բլոկում:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նույնպես դժգոհ է մաքսային բլոկի ղեկավարներից ու պահանջել է, որ նրանք ազատման դիմումներ ներկայացնեն: Այսպես ասած «սև ցուցակում» են հայտնվել մաքսայինի 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, մաքսանենգության դեմ պայքարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մաքսատան պետեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը