07 08 2018

Գագիկ Ծառուկյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը

Գագիկ Ծառուկյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը

Գագիկ Ծառուկյանը չի ընդունել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու մտադրության մասին դիմումը։

Այս մասին Ծառուկյանն ասել է խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը՝ նշելով, որ խոսել է Գևորգ Պետրոսյանի հետ և ասել, որ ներանձնային հարցերը չպետք է հանրայնացնել։

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանը մեկնաբանել էր քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն ասելով, որ աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար:

Ավելի ուշ նա մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ