04 08 2018

Չի եղել դեպք, որ «Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրգործ հարուցվի. Սուրեն Սարգսյան. 168.am

Չի եղել դեպք, որ «Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրգործ հարուցվի. Սուրեն Սարգսյան. 168.am

Միջազգային պրակտիկայում չի եղել դեպք, որ «Վիկիլիքսի» հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցվի և մեղադրանք առաջադրվի որևէ անձի։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ինձ հայտնի չէ նման դեպք, որ «Վիկիլիքսի» հրապարակման հիման վրա գործ հարուցեն։ Բայց «Վիկիլիքսի» այս զեկուցագիրն էապես տարբերվում է այլ զեկուցագրերից, որովհետև այստեղ շատ հստակ Սահմանադրական դատարանի անդամը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ և հստակ մեսիջը փոխանցել է Վաշինգտոն»,- ասաց Ս.Սարգսյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ դեսպանություններն իրենց գործունեության մասին հաշվետվություններն անընդհատ ուղարկում են Պետդեպարտամենտ, իսկ «Վիկիլիքսը» մեծ ծավալի փաստաթղթերի արտահոսք էր, որ իրականում գաղտնի կամ կիսագաղտնի էին՝ ծառայողական օգտագործման նպատակով։

Ս.Սարգսյանն ուշադրություն հրավիրեց, որ պետք է հաշվի առնել ոչ միայն «Վիկիլիքսը», այլև կան այլ ուղիներով տարածված զեկուցագրեր, և Պետդեպարտամենտի արխիվները բացված են, տասնյակ-հազարավոր նման զեկուցագրեր կան տարբեր տարիների, որոնք դուրս են եկել, և սրանք այդ առումով նորություն չեն։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ