Դեռևս վաղ է դատողություններ անել, որ «Ելք» դաշինքը պառակտվել է: Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա չմեկնաբանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ նշելով, որ իր կարծիքը համընկնում է ԱԳՆ-ի ձևակերպումների հետ:
Միրզոյանը, անդրադառնալով օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքին, ասաց, որ այն ինչ-որ մեկին ուղղված չէ, այլ կառավարության 100 օրվա ամփոփումն է լինելու: Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը