Արարատ Միրզոյանը խոստանում է ներկայացնել բոլոր փաստերը, որ իր կինը ԱՄՆ-ում պետական բյուջեի հաշվին չէ շրջագայել և հանգստացել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հուլիսի 14-21-ը Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ: Այդ օրերին որոշ լրատվամիջոցներում և նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվեց, թե Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն էլ է պատվիրակության հետ ԱՄՆ մեկնել և այնտեղ հանգստացել պետական բյուջեի հաշվին: Ապա` Միրզոյանը պարզաբանել էր, թե կինը ԱՄՆ է մեկնել ընտանեկան բյուջեի հաշվին, սակայն սա Միրզոյանի ընդդիմախոսների համար բավարար չէր, նրանք վստահեցնում էին, որ փոխվարչապետն իր խոսքերը հավաստիացնող որևէ փաստ և ապացույց չի ներկայացրել: «Չեմ ներկայացրել, առավոտյան հետևեք իմ էջին, ինվոյսները կներկայացնեմ»,- ասաց Միրզոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը