01 08 2018

Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական ինքնաթիռներով

Ադրբեջանը հետաքրքրված է ուկրաինական ինքնաթիռներով

«Անտոնով» պետական ձեռնարկության նախագահ Ալեքսանդր Դոնեցը 112.ua-ի հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանը հաստատել է 10 ուկրաինական Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու հարցում իր հետաքրքրվածությունը:

«Անտոնով» ձեռնարկությունը Boeing–ի ստորաբաժանման հետ համաձայնագիր է կնքել և վերսկսել է ինքնաթիռների սերիական արտադրությունը։ 

«Մեր տեխնիկան պահանջարկ և գնորդ ունի։ Ահա Silk Way-ի (Ադրբեջան) ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման արձանագրությունը։ Նրանք հաստատել են 10 ուկրաինական Ան-178 ինքնաթիռ ձեռք բերելու հարցում հետաքրքրվածությունը»,–հայտնել է նա՝ հավելելով, որ դրանք կլինեն NEXT շարքի ինքնաթիռներ Aviall–ի կողմից մատակարարվող սարքավորումներիով։ 

Դոնեցը ուշադրություն է հրավիրե այն հանգամանքի վրա, որ սարքավորումների մոտ 60 տոկոսն արևմտյան արտադրության է և ռուսականից ավելի էժան է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ