01 08 2018

Սկսվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանի պատի կառուցումը



Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում իր համախոհների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ սկսվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին պատի կառուցումը: Դոնալդ Թրամփի ելույթը հրապարակվել է YouTube-ում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: 

«Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Մենք ունենք 1,6 մլրդ դոլար և սկսել ենք պատի մեծ հատվածների կառուցումը»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ պետության սահմանին պատը «հսկայական անվտանգություն» կապահովի:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ