30 07 2018

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի. Ալեքսանդր Իսկանդարյան



Դժվար է ասել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը տեղի է ունենում առանց նոր իշխանությունների իմացության: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ սա տեղի ունեցած իշխանափոխության շարունակությունն է, ինչպես նաև կապ ունի սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:

Քաղաքագետը անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքին, ասաց, որ կատարվողը կազդի երկրի միջազգային հեղինակության վրա:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ