ՌԴ և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վլադիմիր Մակեյը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ գործունեության ընթացիկ հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն-ին:
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Բելառուսի Հանրապետության արտգործնախարար Վլադիմիր Մակեի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ գործունեության ընթացիկ հարցերը»,- հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
Բելառուսի ԱԳՆ-ն ևս հաստատել է հեռախոսազրույցի լուրը՝ հայտնելով, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում արդեն պաշտոնական որոշում կայացվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը