28 07 2018

Հասարակությանը սպասվում են շատ հետաքրքիր բացահայտումներ. Վիկտոր Սողոմոնյան



«Անցած 10 տարիների քաղաքական պրոցեսների մեջ Ռոբերտ Քոչարյանը որևէ մասնակցություն չուներ, թեև անընդհատ հակառակն էին ասում էին, և Քոչարյանը մեղքը բարդելու համար շատ հարմար թիրախ էր»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և հավելեց. «Բոլոր նրանք, ովքեր կարող էին մարտի 1-ի համար համարվել մեղավոր կամ մասնակից կամ մեղսակից, այս 10 տարիների ընթացքում մեղքը բարդել են մի տեղ և իբր ստեղծել են հասարակական ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է սրա համար, նրա համար:

Վստահ եմ, որ հասարակությանը սպասվում են շատ հետաքրքիր բացահայտումներ, որովհետև այս գործն այսպես չի կարող մնալ: Հասարակության առնվազն մի մասը հասկանալու է, որ 10 տարի իրեն պարզապես մոլորեցրել են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ