«Գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ կեղծ մեղադրանքներով՝ նպատակ ունենալով հասնել նրա կալանավորմանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Դուք մտածում եք հիմա մարտի 1-ի գո՞րծն են բացահայտում: Բացարձակապես: Ուղիղ հետապնդում է իրականացվում՝ քաղցաքական և անձնական: 10 զոհերի բացահայտման հանգամանքը դրված չէ ակնհայտ: Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ անընդհատ ասում են, թե Քոչարյանը սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ: Իսկ ո՞վ էր պաշտպանության փոխնախարարներին ու երկրապահը ներքաշում քաղաքականության մեջ: Իսկ հիմա էդ մարդիկ ո՞ւր են»,- հավելեց Վիկտոր Սողոմոնյանը: Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը