28 07 2018

Արտակարգ դրություն մցնելու հրամանագիրն ամբողջությամբ համապատասխանում է օրենսդրությանը. իրավաբան



«Մարտի 1-ի գործով խնդիրներ կան իրավունքի գերակայության մասով»,- մամուլի ասուլիսին հայտարարեց իրավաբան Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմ մտցնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի 2008թ. հրամանին:

«Սահմանադրական հանձնաժողովը վերջնական դատական ակտ է ընդունել՝ ճանաչելով ընտրությունների արդյունքները: Դա վերջնական որոշում է բոլորի համար: ՀՀ նախագահը մարտի մեկի դրությամբ ուներ լիազորություններ և իրավունքներ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կա սահմանադրական կարգին սպառանացող վտանգ: Խոսում ենք անվտանգության մասին, որը նշանակում է ոչ միայն արտաքին, այլև ներքին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, դա, ըստ իրավաբանի, նշանակում է, որ պետք է քանդվի գործող սահմանադրական ինստիտւտ և ստեղծվի նորը: Այնինչ սահմանադրական ինստիտուտ Հայաստանում չի վերացվել և նորը չի ստեղծվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ