Մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է նախատեսված ՀԱՊԿ կանոնադրությամբ, եթե հանկարծ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով հայտնվի անազատության մեջ:
«Այդ հարցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի որոշելիքն է: Կա խորհրդի որոշում, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են անդամ-պետությունները՝ ըստ այբբենական կարգի, քվոտայով: Գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը Հայաստանինն, սա ամրագրված է, ուժի մեջ է և մնում է Հայաստանին»,- ասաց Վալերի Սեմերիկովը:Նա շեշտեց, որ Յուրի Խաչատուրովին չեն կալանավորել, նա ազատության մեջ է:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար, ով մարտի 1-ի գործով մեղադրյալ է, 5 միլիոն դրամ գրավը կեսգիշերից հետո վճարվել է: Այս մասին հայտնել է նրա փաստաբար Միհրան Պողոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը