28 07 2018

ԱՄՆ պետդեպի անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքին

ԱՄՆ պետդեպի անդրադարձը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքին

«Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն»,-այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ի պատասխան խնդրանքի մեկնաբանել «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»,-ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ