ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Ռեֆորմիստների կուսակցությունը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ռեֆորմիստների կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ինչպես բազմիցս նշել ենք Հայաստանում պետք է չլինի ընտրովի արդարադատություն։
Խիստ կարևոր ենք համարում բոլոր գործընթացները լինեն բացառապես օրենքների և սահմանադրության շրջանակներում։ Էմոցիոնալ դաշտ տեղափոխել այս ամենը կնշանակի վտանգել մեր պետականության և իրավական համակարգերի գոյությունը։
Անկախ համակրանքից և հակակրանքից ՀՀ 2-րդ նախագահի հանդեպ Հայաստանի նոր իշխանությունները պետք է ապահովեն օրենքի գերակայությունը և բոլոր քայլերը ձեռնարկեն ոչ քաղաքական ռեպրեսիաների միջոցով։
Մի բան ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը գնալով հարցաքննության, ապացուցեց, որ պատրաստ է ՀՀ իրավապահ մարմինների կողմից տրվող հարցերին պատասխանել և չխուսափեց իր մասնակցությունից ։
Վերջին զարգացումերը կարող են հիմք հանդիսնալ Հայաստանում նոր քաղաքական պայքարի համար և առաջիկա խորհրդարանական ընտրություններում վերաձևել քաղաքական դաշտը։ Չափազանց վտանգավոր ենք համարում հաղթանակած բանակի վերնախավի հանդեպ նման վերաբերմունքը և կարծում ենք,որ բավարար ապացույցների ի հայտ չբերելուց հետո այս ամենը կունենա խորը քաղաքական հետևանքներ։
Հույս ենք հայտնում, որ դատարանը կառաջնորդվի ոչ թե օրվա իշխանության և սիրող- չսիրողների ցանկություններով, այլ միմիայն օրենքով»։
Հիշեցնենք, որ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի Հանարապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը