27 07 2018

Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքում իրավական տարր չկա. Դավիթ Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքում իրավական տարր չկա. Դավիթ Հարությունյան

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքին գնահատական տալու համար պետք է ծանոթ լինել որոշմանը: Որոշմանը ես ծանոթ չեմ, բայց իրավական իմ գնահատականը տվել եմ այն որոշմանը, որ հրապարակել էին Միքայել Հարությունյանի հետ կապված: Այն հնչել է նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդրադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանը ծայրաստիճան մտահոգիչ է համարում երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը: Պատճառները, ըստ նրա, բազմաթիվ են. «Եթե իրավական լուրջ փաստարկներ լինեին, դրանք պետք է լինեին նաև մամուլի հաղորդագրության մեջ: Իսկ հաղորդագրությունը չէր պարունակում իրավական տարր: Ընդ որում, կան սխալ մեկնաբանություններ և օրենքի, և տերմինաբանության:

Բերեմ մեկ օրինակ. ասում է, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով: Նյութի հեղինակները, իմ տպավորությամբ, ենթադրում են, որ ՀՀ անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքներից է: Իրականում դա այդպես չէ և բավական է ավելի խորանալ իրավունքի մեջ, կարդալ օրենքները և հասկանալ, որ անվտանգությունն ունի արտաքին և ներքին կոմպոնենտ և այդ պարագայում օգտագործելի է ներքին իրավիճակներում: Կարծում եմ, որ ցնկացած իրավաբանի դժվարություն չի ներկայացնի բացել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, որն ընդունվել է ավելի ուշ՝ 2012թ., որը ևս հնարավորություն նախատեսում է զինված ուժերի օգտագործում արտակարգ դրության ժամանակ, և այն անցել է վենետիկի հանձնաշժողովի փորձաքննություն»:

Դավիթ Հարությունյանը հղում է անում սահմանադրությանը, որը հստակ նախատեսել է, թե Հանրապետության նախագահն ինչպիսի լիազորություններ ունի և դրանք պատշաճ իրականացնելու գործիքակազմը: «Արտակագ դրությունը դա գործիքակազմ է: Իսկ ինչո՞ւ է նման գործիքակազմ տրամադրվել: Որովհետևր նախագահի խնդիրների մեջ՝ դարձայալ սահմանադրական, ամրագրված է, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը: Այդ լիազորություններից բխող ցանկացած գործողություն չի կարող ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար:

Հակառակ պարագայում, ցանկացած նախագահ երբ պետք է կարևոր որոշում կայացնի՝ արտակարգ դրություն, պատերազմի հայտարարարում, նա կարող է լինել կաշկանդված՝ իսկ ի՞նչ տեղի կունենա վաղը՝ իշխանափոխությունից հետո: Սրանք կարևորանգույն նորմեր են, որոնք ապահովում են պետականությունը, ամրապնդում են պետականությունը, ոչ թե ապահովում են նախագահին»,- ասաց արդարադատության նախկին նախագահը:

Դավիթ Հարությունյանն ասաց, 2008թ. մարտի 1-ին ստեղծված իրավիճակը շատ ծանր էր, և ինքն անկեղծորեն չի կարող մեղադրել մեկին, եթե կոնկրետ սպանությունները չեն բացահայտվել: Ինչ վերաբերում է արտակարգ դրություն հայտարարելուն, ասաց. «Այդ օրերին իրավիճակը Երևանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Սա իմ գնահատականն է՝ հաշվի առնելով նաև, որ այդ ամբողջ գտործոսղղություները տեղի էին ունենում անմիջապես իմ տան միջակայքում»:

Դավիթ Հարությունյանին մտահոգության առիթ է տալիս ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործը, նաև գեներալների, որոնք երկար տարիներ հաստատական դիրքորոշում են ունեցել Արցախի և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում:

Հարցին՝ պատրա՞ս է իրավական խորհրդատվություն տրամադրել Ռոբերտ Քոչարյանին, ասաց. «Փաստաբանները, որոնք ներգրավված են Քոչարյանի կողմից, բավական գիտելիք, հմտություն և փորձ ունեն և որևէ կարիք չունեն արտաքին խորհրդատվության: Ինձ չեն դիմել և չեմ էլ կարծում, որ դիմեն, որովհետև ես ՀՀԿ անդամ էմ, և միշտ չէ, որ ՀՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները եղել են ընդհանուր: Այդ առումով զուտ իրավաբանի էթիկա գոյություն ունի՝ այնկախ այն բանից՝ դու փաստաբա՞ն ես, թե՝ ոչ»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին տված հարցազրույցում իր դեմ հարուցված գործը համարեց շինծու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ