26 07 2018

Ուղղիր հայացքդ վարչապետ Փաշինյանի կողմը. «Հայոց աշխարհ»

Ուղղիր հայացքդ վարչապետ Փաշինյանի կողմը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Չնայած Հռոմի պապի անսխալականության մասին ex cathedra ուսմունքին, պապական որևէ նոր կոնդակ պատմական և դարակազմիկ անվանելու ավանդույթը հռոմեական կուրիայում այդպես էլ չարմատավորվեց։

Հայրենի հեղափոխականների կուրիայում Վատիկանի սխալը շտկվեց։ «Մեր սիրելի Առաջնորդի և Ուսուցչի պատմական ելույթը» արտահայտությունը դարձել է հեղափոխական երկրպագության արարողության անբաժանելի մաս։

Վերջապես մենք ունեցանք ընդօրինակման բարոյական կերպար։ Նստած է, ենթադրենք, ինչ-որ տեղ մի գունատ պատանի ու մտածում է. ինչո՞վ առաջնորդվել կյանքում։ Որտեղից գտնել բարոյական վսեմ կողմնորոշիչներ։

Ինչպե՞ս թե՝ որտեղից. դու, ի՞նչ է, լրիվ կուրացե՞լ ես։ Ուղղիր հայացքդ վարչապետ Փաշինյանի կողմը։ Ուրիշ էլ ի՞նչ կողմնորոշիչ։

Կարծում ենք, մենք հիմա դարձել ենք ժողովրդավարական յուրաքանչյուր երկրի համար անչափ վտանգավոր գործընթացի ականատես։ Մեր աչքի առաջ վերածնվում է երևույթը, որի մասին բոլորը վաղուց հասցրել էին մոռանալ. անձի պաշտամունքի ձևավորումը։ Ճիշտ է, համարվում է, թե դրա համար անհրաժեշտ է ֆյուրերի հատկանիշներով օժտված առաջնորդ։

Ժամանակին եվրոպական երկնակամարում հայտնվեց այդպիսի առաջնորդների մի ողջ համաստեղություն. Անտոնեսկուն՝ Ռումինիայում, Պիլսուդսկին՝ Լեհաստանում, Հորտին՝ Հունգարիայում, Մաններհեյմը՝ Ֆինլանդիայում, Ֆրանկոն՝ Իսպանիայում, Սալազարը՝ Պորտուգալիայում, Մուսոլինին՝ Իտալիայում, Հիտլերը՝ Գերմանիայում, Ստալինը՝ Խորհրդային Միությունում։

Կա՞ն Հայաստանում նախադրյալներ ֆյուրերի ծննդյան համար։ Այդպիսի նախադրյալներ Հայաստանում, իհարկե, կան։ Հայաստանում կա ամեն ինչ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ