25 07 2018

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնում Սանկտ-Պետերբուրգ

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնում Սանկտ-Պետերբուրգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որին մասնակցելու են անդամ երկրների վարչապետները:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեկնում և նախագահների և վարչապետների նիստին: Այս առումով վարչապետը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը: Բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ:

Քանի որ դեռևս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում»:

Պիտի ամեն ինչ անենք ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար. Նիկոլ Փաշինյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ