ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։
Հուլիսի 26-27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։
Կառավարության ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության երկրների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի, արդյունաբերական և մաքսային համագործակցության, ԵԱՏՄ-ի նորմատիվ իրավական դաշտի բարելավման հարցեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը