Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր, որ աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն համաձայնել է աջակցել ՀՀ-ին տնտեսությունը վերականգնելու հարցում՝ 300 հազար ԱՄՆ դոլարի դիմաց։
«Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից»,-գրել էր «Ժամանակ» թերթը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը