20 07 2018

Կոտայքի մարզպետը գյուղապետերին հրահանգում է հրաժարվել պաշտոններից. «Ժամանակ»

Կոտայքի մարզպետը գյուղապետերին հրահանգում է հրաժարվել պաշտոններից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն:

Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշեն, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն է ստիպում ազատվել աշխատանքից, այլապես իրենց համար կարող է վատ լինել: Երբ Մրգաշենի գյուղապետն ընդդիմացել է՝ ասելով, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վենդետա չի լինելու, բացի այդ՝ իրենք ընտրովի մարմիններ են, մարզպետը պատասխանել է. «Հիմա որոշումներ կայացնողը ես եմ»:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է թիրախավորել այն գյուղապետերին, ովքեր, իր կարծիքով, պետք է հեռանան:

Փոխարենը նա փնտրում է երիտասարդ ակտիվիստների, որոնք մասնակցել են Փաշինյանի «թավշյա» քայլերթին և կարող են գյուղապետի հարմար թեկնածու դառնալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ