«Իրատես» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ վերջին շփումների ժամանակ անընդհատ խոսում է «Ելք» դաշինքի «մե հրաշալի» կառույց լինելու մասին:
Վերջինս պատեհ-անպատեհ հիշեցնում է, թե ինչքան լավ ու համակարգված են աշխատել «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետություն» կուսակցության գործընկերների հետ, ի՜նչ հաջողված ծրագրեր իրականացրել: Բայց նա մոռանում է, օրինակ, որ մայիսից այս կողմ խորհրդարանական «Ելք» խմբակցությունը ոչ մի կերպ չի կարողանում ղեկավար ընտրել: Ինչ խոսք, դա հենց այդ հրաշալի համագործակցության մասին է վկայում:
«Մենք չենք մոռացել, թե Մարուքյանն ինչպես էր վրդովված հարցազրույց տալիս լրագրողին, երբ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը չէր հաջողվել: Ամեն բան հիշում ենք ու եզրահանգումներ ենք անելու: Պատասխանատու պահին նրանք (Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը- Ս. Վ.) Փաշինյանի կողքին չէին, հիմա էլ փորձում են կրակի վրա շագանակներ տաքացնել»,- ասաց ՔՊ-ական մեր աղբյուրը, հավելելով, թե Մարուքյանն այժմ անում է հնարավորը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները լավացնելու ու կրկին «Ելքի» ցուցակով թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Դե, Փաշինյանն էլ երեկվա երեխան հո չէ՞, կարևորություն չի տալիս թեմային՝ շրջանցելով նմանօրինակ զրույցները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը