Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»,- գրել է Բալայանը:
Հիշեցնենք, որ Ավելի վաղ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն էր տվել Միացյալ Թագավորության Համայնքների պալատը՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման:
Համաձայնագիրն արդեն վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լյուքսեմբուրգի կողմից:Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը