Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխված ԱՄՆ դեսպանատունը կառուցելու համար ավելի քան 21 միլիոն դոլար ծախսել։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կառավարության կայքում հրապարակված տվյալները։
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի քան 21 միլիոն 182 հազար դոլարի չափով պայմանագիր է կնքել Desbuild Limak D&K ընկերության հետ։ ABC հեռուստաընկերության տվյալներով՝ դա մոտ 100 անգամ գերազանցում է այն թիվը, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ի սկզբանե: Մարտ ամսին նա հայտնել էր՝ դեսպանատունը «կկառուցվի շատ արագ ու շատ էժան»՝ մոտավորապես 250.000 դոլարով։
2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք ու հայտնեց ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին։ Տեղափոխությունը տեղի ունեցավվ մայիսի 14-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը