12 07 2018

Մոսկվան հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն

Մոսկվան հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է՝ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարիա Զախարովան հիշեցրել է, որ դեռևս 2016 թվականին երկու երկրների նախագահները համաձայնել էին ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում:

«Այս թեման քննարկվել էր կողմերի հետագա շփումների ընթացքում: Սկզբունքային պատկերացում էր ձեռք բերվել լրացուցիչ դիտորդների թվի և նրանց տեղակայման վայրերի շուրջ: Սակայն վերջնական որոշում այս հարցով կողմերը դեռ չեն ընդունել: Մոտ ապագայում կանցկացվեն առաջին նախարարական խորհրդակցությունները, ինչից հետո, մենք հույս ունենք, այլ հանդիպումներ կլինեն, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ դիտորդների թեման»,- նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ