10 07 2018

ԱԱԾ ընդունելությունների տունը՝ կռվախնձոր. «ՀԺ»

ԱԱԾ ընդունելությունների տունը՝ կռվախնձոր. «ՀԺ»

Սերժ Սարգսյանի տան հարցը չի լուծվում: Կառավարական ամառանոցում իր 10 տարվա ծառայողական շքեղ առանձնատնից հրաժարվելուց հետո, Սերժ Սարգսյանը ցանկանում է պետությունից մեկ այլ շքեղ շինություն իրենով անել: Ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանն աչք է դրել Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն Աղաջանյանի փոխանցմամբ՝ կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը:

«Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը և առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,- ասաց աշխատակազմի ղեկավարը:

 

Անդրադառնալով ԱԱԾ ընդունելությունների տանը նշենք, որ այն հսկայական տարածք է: Շքեղ 4 հարկանի շինությունը գտնվում է պարսպապատ ծառախիտ այգում: Ընդունելությունների տանը կից կա մեկ այլ շինություն, իսկ դրա հարևանությամբ՝ լողավազան:

Սերժ Սարգսյանը նախկինում էլ է ցանկացել այս հսկայական տարածքն առկա շենք-շինություններով իրենով անել: Սակայն, չգիտես ինչու, վերջին պահին մտափոխվել է և ցանկացել է, որպես ՀՀ 3-րդ պաշտոնաթող նախագահ, պետությունից վերցնել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող այն շքեղ առանձնատունը, որը իրեն է սպասարկել նախագահության 10 տարիներին: Սակայն ապրիլի 19-ին իր կողմից վարած առաջին և վերջին կառավարության նիստի ժամանակ նա հրաժարվեց այդ առանձնատնից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ