07 07 2018

Մասիսի կալանավորված քաղաքապետը դիմում է վարչապետին

Մասիսի կալանավորված քաղաքապետը դիմում է վարչապետին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որին դատարանը կալանավորելու մասին որոշում էր կայացրել, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մեծարգո´ պարոն վարչապետ, տևական ժամանակ է, ինչ ուժային որոշ կառույցներ ինձ հետ կապ չունեցող գործերով կանչում են հարցաքննությունների և հրավիրում են դատարան։ Անկեղծ ասած՝ տպավորություն է, կարծես նրանք անում եմ ամեն հնարավոր բան` Ձեզ հաճոյանալու համար և փորձում են ստեղծել լավ աշխատանքի պատրանք։

Հավաստիացնում եմ, որ ոչ մի գործով, իսկ ավելի կոնկրետ Մասիսում տեղի ունեցած վեճին իմ մասնակցության մասով որևէ կապ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ջանք չեմ խնայել, որպեսզի հաշտեցնեմ կողմերին, ու դա հնարավոր է պարզել Ձեզ հասու լիազորությունների շրջանակներում, ուստի խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել իրավապահ համակարգի որոշ օղակների գործունեությանը ու պահանջել աշխատել ոչ թե ձևի, այլ բովանդակության համար և չխաթարել համայնքի ղեկավարի` իմ պարտականությունների պատշաճ կատարումը», -ասված է նամակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ