ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ պատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Ռուս համանախագահ Պոպովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հաշվի առնելով հարցի նրբությունը, նպատակահարմար չի համարում հրապարակային խոսել բանակցությունների ներկայիս փուլի մասին: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կարվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսվող հանդիպման արդյունքներով: Մենք հույս ունենք, որ դրա անցկացման ժամկետները կարող են հրապարակվել առաջիկայում»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը